Արամ Մանուկյանի և Կյուրեղյան եղբայրների կալանքը ևս երկու ամսով երկարաձգվեց
24/09/2016 19:08
Նմանատիպ
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունն ու երկու ամսով երկարաձգեց ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր»-ի անդամներ Արամ Մանուկյանի և Սերգեյ Կյուրեղյանի կալանքները, հայտնում է azatutyun.am-ը:
Նույն դատարանը armtimes.com-ի փոխանցմամբ, ևս երկու ամսով երկարաձգվել է նաև Արեգ Կյուրեղյանի կալանքը: Կայքը գրում է, որ Կյուրեղյանը ոտքի չի կանգնել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, երբ նիստերի դահլիճ է մտել դատավոր Աննա Մաթեւոսյանը: Դատավորը նրա նկատմամբ սանկիցա է կիրառել նախազգուշացման տեսքով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում