Իբրահիմովիչ․ Ավելին եմ ակնկալում

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ում խփած գոլի շնորհիվ Եվրոպա լիգայի երկրորդ տուրում «կարմիր սատանաները» հաղթեցին «Զարյային», այդ հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

-Բարդ հանդիպում էր, սակայն մենք ստեղծեցինք գոլային պահեր և լավ խաղացինք։ Երբ մեկնարկային ժամանակում գոլ չես խփում, կարծես, ազատությունդ աստիճանաբար փոքրանում է։ Հաղթեցինք․ սա այն արդյունքն է, որն անհրաժեշտ էր նաև «Ֆեյենորդի» հետ խաղում։

Իհարկե, կարող էինք ավելի լավ խաղալ, ինքս ավելին եմ ակնկալում, բայց եթե շարունակենք նույն ոգով, ամեն ինչ հիանալի կլինի,-Իբրահիմովիչի խոսքը մեջբերված է «BBC Sport»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում