Դոլարն արժեզրկվել է, ֆունտը, ռուբլին ու եվրոն` արժևորվել

Դոլարն արժեզրկվել է, ֆունտը, ռուբլին ու եվրոն` արժևորվել

Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հոկտեմբերի 10-ին կազմել է 474.46 դրամ: Այն հոկտեմբերի 7-ի համեմատ արժեզրկվել է 0,13 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապ երի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 529.88 դրամ՝ արժևորվելով 2,04 դրամով: Բրիտանական ֆունտի փոխարժեքը 589,14 դրամ է, հոկտեմբերի 7-ի համեմատ այն արժևորվել է 5,49 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հոկտեմբերի 10-ին կազմել է 7,61 դրամ` հոկտեմբերի 7-ի համեմատ արժևորվելով 0,01 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 264,36 դրամ, ոսկի՝ 19,201,28 դրամ, պլատին` 14.872,89 դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում