Դանի Բլինդ. Անհավանական է, որ մրցավարը չնշանակեց 11 մետրանոց (տեսանյութ)

Դանի Բլինդ. Անհավանական է, որ մրցավարը չնշանակեց 11 մետրանոց (տեսանյութ)

Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դանի Բլինդը կարծիք է հայտնել ԱԱ-2018-ի ընտրական փուլի Ֆրանսիայի դեմ հանդիպման (0:1) ժամանակ տեղի ունեցած վիճելի դրվագի մասին:

«Մրցավարը պետք է 11 մետրանոց նշանակեր: Անհավանական է, որ նա դա չարեց: Հետո ինձ մոտեցավ մրցավարի օգնականը և ասաց, որ դիտել է կրկնապատկերը և այնտեղ ձեռքով խաղ չկար: Դա ակնհայտ խախտում էր: Ձեռքին հպումն օգնեց ֆրանսիացիների, ուստի պետք է 11 մետրանոց նշանակվեր»,- ասել է «նարնջագույնների» մարզիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում