Վարչապետը կարևորում է հանրակրթության ոլորտում հովանավորչության բացառումը

Վարչապետը կարևորում է հանրակրթության ոլորտում հովանավորչության բացառումը

ՀՀ կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի հանձնարական տվեց կրթության ոլորտի վերաբերյալ: Մասնավորապես, վարչապետը Կրթության և գիտության նախարարին, ՀՀ մարզպետներին հանձնարարեց և Երևանի քաղաքապետին առաջարկեց յոթ օրվա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ հանրակրթական հաստատու թյունների ընտրության գործընթացում ազգակցական կապերի, հովանավորչության և շահերի բախման երևույթների բացառման ուղղությամբ: «Ինչի մասին է խոսքը՝ բոլորդ շատ լավ հասկանում եք, մայր և աղջիկ նույն դպրոցում, ես չեմ բացառում, որ նման դեպքեր կլինեն, պետք է տարբերակել, թե որտեղ է օբյեկտիվ, որտեղ սուբյեկտիվ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարեն Կարապետյանը:

ԿԳ նախարարին հանձնարարվեց նաև գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում ապահովել շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հեռահաղորդակցային կապի իրականացումը՝ մշակելով տվյալ դպրոցի հետ համապատասխան ուսուցողական ծրագրերի կիրառման մեխանիզմները: «Մենք ունենք Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն (ԿՏԱԿ) ՊՈԱԿ, որը ապահովել է կամուրջներ՝ բոլոր մեր դպրոցների հետ և, ցավոք սրտի, կարծում եմ, որ այս պահին դա արդյունավետ չենք դա օգտագործում»,– ասաց նա և նշեց, որ կառավարության ծրագրում հստակ ձևակերպել են՝ որտեղ ուսուցիչnերի պակաս կա, հնարավորություն է տրվելու երեխաների համար տվյալ դասընթացը հեռահաղորդակցային կապի միջոցով իրականացնել: «Կարծում եմ ճիշտ բան ենք անում, լավ բան ենք անում և հետևողական ենք լինելու»,- ընդգծեց վարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում