Yerevan
17
+24°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Թուրքիայում հազարավոր ուսուցիչներ հեռացվել են աշխատանքից

Թուրքիայում հազարավոր ուսուցիչներ հեռացվել են աշխատանքից

Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո գյուլենականների դեմ տարվող գործողությունների շրջանակում նոր զտումներ են տեղի ունեցել կրթական ոլորտում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Թուրքիայի ազգային կրթության նախարարության կողմից աշխատանքից հեռացվել է 2 հազար 400 ուսուցիչ:

Թուրքիայի իշխանությունները երկրում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ մեղադրում են չափավոր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին: Այս կապակցությամբ, երկրի պետական և մասնավոր ոլորտները սկսել են մաքրել գյուլենականներից:

Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում