Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածների մոտ արձանագրվել է դրական տեղաշարժ
17/10/2016 12:12

Նմանատիպ
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից Ռուսաստանի Դաշնությունում շարունակում է բուժում ստանալ Հայաստանի 4 քաղաքացի։
Նրանցից 2-ը` տղամարդ և կին, տեղափոխվել են Բեսլանի բազմապրոֆիլ հիվանդանոց։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Երկուսի մոտ էլ առկա են կոնքի և ազդրի բազմակի կոտրվածքներ։ Առավոտյան համայցից հետո ինտենսիվ թերապիայի բաժանմունքից նրանց տեղափոխել են հիվանդասենյակ։
Տուժած մյուս երկու տղամարդիկ շարունակում են բուժումը Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական հիվանդանոցում։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Բոլոր տուժածներն ամբողջ ծավալով ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն, բոլորի մոտ արձանագրվել է դրական տեղաշարժ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում