Կերբերը՝ ամսվա լավագույն հարվածի հեղինակ (տեսանյութ)
11/11/2016 21:27
Նմանատիպ
Աշխարհի առաջին ռակետ Անժելիկա Կերբերը ճանաչվել է հոկտեմբեր ամսվա ընթացքում կայացած մրցաշարերի լավագույն հարվածի հեղինակ։ Այս մասին տեղեկացնում է Պրոֆեսիոնալ թենիսիստուհի միջազգային ասոցիացիայի (WTA) պաշտոնական կայքը։
Լավագույնն է ճանաչվել Կերբերի՝ Սինգապուրում կայացած Ամփոփիչ մրցաշարի՝ Ագնեշկա Ռադվանսկայի դեմ խաղում կատարած հարվածը։
Մրցանակին հավակնում էին նաև Լեհաստանի ներկայացուցիչ Ագնեշկա Ռադվանսկայի, ավստրալուհի Դարյա Գավրիլովայի, ամերիկուհի Մեդիսոն Քիսի և Սլովակիայի ներկայացուցիչ Դոմինիկա Ցիբուլկովայի հարվածները, որոնք ներկայացված են ստորև։
Հետևեք մեզ նաև Telegram-ում