ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւի դեմ քրեական գործ է հարուցվել
Նմանատիպ
ՌԴ-ի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւի դեմ քրեական գործ է հարուցվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 15-ին հաղորդվում է Քննչական կոմիտեի կայքում:
«Հանցագործության հանգամանքները կապված են 2016 թվականի նոյեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնության պետական պաշտոն զբաղեցնող Ալեքսեյ Ուլյուկաեւի կողմից երկու միլիոն ամերիկյան դոլար ստանալու հետ՝ տնտեսական զարգացման նախարարության կողմից դրական գնահատական տալու համար, որը «Ռոսնեֆտ նավթընկերություն» հանրային բաժնետիրական ընկերությանը թույլ Է տալիս իրականացնել «Բաշնեֆտ» բաժնետիրական նավթընկերության բաժնետոմսերի պետական փաթեթի ձեռքբերման գործարքը 50 տոկոսի չափով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ներկայում, ինչպես նշում է «Ինտերֆաքս»-ը, նախարարը ձերբակալված է, նրա նկատմամբ անցկացվում են անհրաժեշտ օպերատիվ քննչական գործողություններ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում