Ամփոփիչ մրցաշար. Ջոկովիչը ջախջախել է Մոնֆիսին փոխարինած թենիսիստին
17/11/2016 19:49
Նմանատիպ
Լոնդոնում ընթացող տարվա Ամփոփիչ մրցաշարում ավարտվել է B խմբի 3-րդ տուրի առաջին մրցավեճը: Նովակ Ջոկովիչը 6:1, 6:2 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տոնել Դավիդ Գոֆեենի նկատմամբ:
1 ժամ 9 րոպե տևած խաղում սերբը շահել է մրցակցի 4 մատուցում, իսկ սեփականներն անսխալ է իրացրել:
29-ամյա Ջոկովիչը դեռ երկրորդ տուրից հետո էր ապահովել խմբում առաջին տեղը և կիսաեզրափակչի ուղեգիրը: Բելգիացու համար դա ընթացիկ մրցաշարում առաջին ու վերջին խաղն էր: Նա փոխարինել էր 2-րդ տուրից հետո վնասվածք ստացած Գաել Մոնֆիսին:
Իվան Լենդլի անվան խմբից կիսաերզափակիչ կմտնի նաև Միլոշ Ռաոնիչ – Դոմիկին Տիմ հանդիպման հաղթողը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում