Թուրքիայում պղնձի հանքահոր է փլուզվել. երեք հանքափոր զոհվել է
18/11/2016 10:25
Նմանատիպ
Թուրքիայի Սիիրթ (Սղերթ) նահանգի Շիրվան գավառում նոյեմբերի 17-ի երեկոյան փլուզում է տեղի ունեցել պղնձի հանքահորում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերական, փլուզման հետևանքով երեք բանվոր մահացել է, 13-ը կորած են:
Փլուզված հանքահոր են ժամանել շտապօգնության և փրկարար ծառայության աշխատակիցներ, ովքեր աշխատանքներ են տանում կորած հանքափորներին գտնելու համար:
Փլուզման տակ է մնացել նաև մեծ քանակությամբ բեռնատար և աշխատանքային մեքենաներ: Փրկարարաորոնողական աշխատանքները մեծ թափով վերսկսել են նոյեմբերի 18-ի առավոտյան:
Թուրքական կողմից հայտնում են, որ հանքահորի փլուզման պատճառն այդ շրջանում ակտիվ տեղումներն են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում