Կավանիի դուբլի շնորհիվ ՊՍԺ-ն հաղթեց «Լիոնին» (տեսանյութ)
28/11/2016 01:45
Նմանատիպ
Ֆրանսիայի առաջնության 14-րդ տուրում գործող չեմպիոն «Պարի Սեն Ժերմենը» հյուրընկալվեց «Լիոնին» և 2։1 հաշվով հաղթանակ տոնեց։ «Ստադ դե Լյումերում» կայացած խաղում հյուրերից դուբլի հեղինակ դարձավ Էդինսոն Կավանին, իսկ «Լիոնի» գոլը խփեց Մաթյո Վալբուենան։
Այս հաղթանակից հետո «Պարի Սեն Ժերմենն» ունի 32 միավոր և հավասարվել է երկրորդ հորիզոնականում գտնվող «Մոնակոյին», իսկ «Լիոնը» մնաց 22 միավորով՝ 7-րդ տեղում։
Ֆրանսիայի առաջնություն, 14-րդ տուր
«Լիոն» – «Պարի Սեն Ժերմեն»՝ 1։2
Գոլերը՝ Վալբուենա 48՛ – Կավանի 30՛ / 11-մետրանոց, 81՛