Ուեսթբրուկն ընթանում է այն արդյունավետությամբ, որը պատմության մեջ միայն մեկին է հաջողվել

«Օկլահոմայի» խաղարկող Ռասել Ուեսթբրուկը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության` «Նյու Յորք Նիքսի» հետ կայացած խաղում (112:103) հերթական թրիփլ-դաբլն (10 և ավելի միավոր, անդրադարձ և փոխանցում) է ձևակերպել: Ամերիկացին վաստակել է 27 միավոր, 18 անգամ տիրել է անդրադարձերին և կատարել է 14 արդյունավետ փոխանցում,- գրում է «The Score»-ը:

19 խաղերից հետո 28-ամյա բասկետբոլիստի անհատական վիճակագրությունը կազմում է թրիփլ-դաբլ՝ միջինը մեկ խաղում:

Պատմության ընթացքում ամբողջ մրցաշրջանը նման վիճակագրությամբ ավարտել հաջողվել է միայն լեգենդար Օսկար Ռոբերտսոնին: «Տանդերի» առաջատարի համար այսօրվա թրիփլ-դաբլը 45-րդն էր պրոֆեսիոնալ կարիերայում: NBA-ում այդ ցուցանիշով նա հավասարվեց Լեբրոն Ջեյմիսն, ում հետ այժմ կիսում է ընդհանուր ցուցակի 6-րդ հորիզոնականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում