Թուրքիայում քրդամետ կուսակցության երկու պատգամավոր կալանավորվել է
14/12/2016 09:51
Նմանատիպ
Թուրքիայի Դիարբեքիրի և Բաթմանի հանրապետական դատախազությունների կողմից տարվող հետաքննությունների շրջանակում դեկտեմբերի 12-ին ձերբակալված քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության երկու պատգամավորները կալանավորվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Կալանավորված կուսակցության խմբակցության փոխնախագահ Չաղլար Դեմիրելը և Սիիրթից (Սղերթ) ընտրված պատգամավոր Բեսիմե Քոնջան մեղադրվում են «զինված հանցախմբի անդամ լինելու», «ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու», «անօրինական հավաքներին և երթերին մասնակցելու» մեջ: Նրանց սպառնում է 10-23 տարվա ազատազրկում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում