Էրդողանն ու Օբաման հեռախոսազրույց են ունեցել
16/12/2016 10:15
Նմանատիպ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումները` մասնավորապես անդրադառնալով Իրաքին և Սիրիային: Էրդողանն ու Օբաման ընդգծել են ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությունը:
ԱՄՆ նախագահը ցավակցել է Էրդողանին դեկտեմբերի 10-ին Ստամբուլում իրականացված ահաբեկչության համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում