Ավստրիայի ոստիկանությունը ձերբակալել է ԻՊ-ի հետ կապերի մեջ կասկածվող յոթ փախստականների
19/12/2016 18:45
Նմանատիպ
Ավստրիայի ոստիկանությունը Զալցբուրգի դաշնային երկրամասի Ֆուշլ ամ Զեե քաղաքում անցկացված հատուկ գործողության ընթացքում ձերբակալել է յոթ փախստականների, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապեր ունենալու մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»- ը, հայտնել է ORF հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին:
Ոստիկանական ստուգայցը դեկտեմբերի 19-ի առավոտյան անցկացվել է փախստականներին տրամադրված հանրակացարանում: Հատուկ գործողությանը նաեւ մասնակցել են Ավստրիայի Cobra հատուկ նշանակության հակաահաբեկչական ստորաբաժանման մարտիկները եւ Սահմանադրության պահպանության դաշնային գերատեսչության աշխատակիցները:
Ներկայում ոստիկանությունը կասկածյալների հարցաքննություններ է անցկացնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում