Եվրոպայի առաջնություն. Հայաստանի աղջիկների հավաքականի օրացույցը
28/12/2016 13:34
Նմանատիպ
ՖԻԲԱ-ն հրապարակել է 2017 թվականի Եվրոպայի աղջիկների մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնության խաղացանկը:
Հայաստանի աղջիկների մինչև 18 տարեկանների հավաքականի առաջին մրցակիցը կլինի Կիպրոսը,- հայտնում է ՀԲՖ-ի պաշտոնական կայքը:
2017 թվականի հուլիսի 4-9-ը Մալթայում կայանալիք առաջնությանը մասնակցելու են 5 երկրի հավաքականներ: Հայաստանի հավաքականն ընդգրկված է A ենթախմբում, որտեղ մրցելու է Մալթայի, Կոսովոյի,Կիպրոսի և Ջիբրալթարի հավաքականների հետ:
Առաջին հանդիպումը հայ բասկետբոլիստուհիները կանցկացնեն հուլիսի 4-ին` մրցելով Կիպրոսի ընտրանու հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում