IFFHS․ Տարվա լավագույն հարձակվողները

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է 2016 թվականի աշխարհի լավագույն հարձակվողների ցանկը։ 

Լավագույնները որոշվել են իրենց ակումբների և հավաքականների կազմում միայն միջազգային մրցաշարերի ընթացքում խփած գոլերի քանակով։ Առաջին հորիզոնականը զբաղեցրել է «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով մրցանակը ստանալու է ռեկորդային՝ երրորդ անգամ (նախորդ հաղթանակները՝ 2013-ին և 2014-ին)։ Անցնող տարվա ընթացքում Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում միջազգային մրցաշարերում խփել է 13 գոլ, «Ռեալի» կազմում՝ 11։

IFFHS․ Տարվա լավագույն հարձակվողները

1. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա – 13 գոլ, «Ռեալ» – 11 գոլ) – 24 գոլ

2. Լիոնել Մեսսի (Արգենտինա — 8, «Բարսելոնա» – 13) – 21

3. Էդինսոն Կավանի (Ուրուգվայ – 9, «Պարի Սեն Ժերմեն» – 7) – 16

4. Համադի Ահմադ (Իրաք – 0, «Ալ Կուվա Ալ Ջավիա» – 16) – 16

5. Ռոբերտ Լևանդովսկի (Լեհաստան – 8, «Բավարիա» – 7) – 15

6. Անտուան Գրիզման (Ֆրանսիա – 8, «Ատլետիկո» – 6) – 14

7. Կարլոս Ադրիանո (Բրազիլիա – 0, «Սեուլ» – 13) – 13

8. Գաբրիել Ժեզուշ (Բրազիլիա – 8, «Պալմեյրաս» – 4) – 12

9. Ժոնաթան Բոլջինի (Կոնգո – 6, «Մազեմբե» – 6) – 12

10. Արից Ադուրիս (Իսպանիա — 2, «Ատլետիկ» – 10) – 12։

Հետևեք մեզ նաև Telegram-ում