Նավթի համաշխարհային գները նվազում են
09/01/2017 12:39
Նմանատիպ
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առքուվաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է Gazeta-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թեթև տեսակի WTI նավթի փետրվարի ֆյուչերսները նվազել են 0.44%-ով՝ հասնելով մեկ բարելը 53.75 դոլարի:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները նվազել են 0.33 տոկոսով` հասնելով մեկ բարելը 56.91 դոլարի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում