Մարեյ․ Կարիերաս ավարտելուց հետո կցանկանայի աշխատել ֆուտբոլում

Աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը պատմել է, թե ինչպես է պատկերացնում իր կյանքը թենիսիստի կարիերան ավարտելուց հետո։

-Կարիերաս ավարտելուց հետո կցանկանայի աշխատել ֆուտբոլում։ Ես շատ եմ դիտում ֆուտբոլ և ֆենտեզի եմ խաղում։ Իհարկե, չեմ մոռանա թենիսի մասին։ Կցանկանայի մարզաձևին վերադարձնել այն ամենը, ինչ այն ինձ տրվել է։ Մտահոգվում եմ բրիտանական թենիսի համար։ Ցանկանում եմ, որ բրիտանացի թենիսիստները լուրջ հաջողությունների հասնեն։

Գուցե նաև մարզչական գործունեություն ծավալեմ, բայց ոչ անմիջապես կարիերաս ավարտելուց հետ։ Սկզբում որոշ ժամանակ կացկացնեմ միայն ընտանիքիս հետ, որպեսզի տեսնեմ, թե ինչպես է մեծանում երեխաս կամ երեխաներս,- 29-ամյա Մարեյի խոսքը մեջբերված է «The Times»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում