Հայաստանի կանանց և տղամարդկանց շախմատի առաջնությունների 2-րդ տուրի արդյունքներ

Հայաստանի կանանց և տղամարդկանց շախմատի առաջնությունների 2-րդ տուրի արդյունքներ

Կայացել են Հայաստանի կանանց և տղամարդկանց շախմատի առաջնությունների երկրորդ տուրի հանդիպումները։

Տղամարդկանց առաջնությունում գրանցվեց մեկ ոչ-ոքի՝ Տիգրան Հարությունյան-Սամվել Տեր-Սահակյան զույգը հաղթողին չորոշեց։ Զավեն Անդրիասյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արման Փաշիկյանն ու Տիգրան Պետրոսյանը տարան հաղթանակներ Կարեն Հ․ Գրիգորյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Մանուէլ Պետրոսյանի և Հովհաննես Գաբուզյանի նկատմամբ։

Հայաստանի տղամարդկանց շախմատի առաջնության 2-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Զավեն Անդրիասյանը։ Հայկ Մարտիրոսյանն ու Արման Փաշիկյանը 1․5 միավորով զբաղեցնում են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը։

Կանանց առաջնությունում 2-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Մարիամ Ավետիսյանը և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Մարիա Գևորգյանն ու Արփինե Գրիգորյանը 1․5 միավորով զբաղեցնում են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը։ Այսօր տեղի կունենան Հայաստանի կանանց շախմատի առաջնության 3-րդ տուրի խաղրը։

Հայաստանի տղամարդկանց առաջնություն պարտիաններին կարող եք հետևել այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում