Հերթական ինքնասպանությունը ադրբեջանական բանակում
Նմանատիպ
Ադրբեջանական բանակում սովորական են դարձել զինվորների սպանություններն ու ինքնասպանությունները, որոնց իրական պատճառները հաճախ չեն հրապարակվում կամ անգամ բացահայտվում: Մեր թշնամու բանակում տիրող լարված մթնոլորտը նպաստում է զինվորների ինքնասպանությունների թվի աճին:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մամլո հաղորդագրություն է տարածել, որ մարտի 3-ին 21:50-ի սահմաններում Ադրբեջանական բանակի զինվոր Միրզադե Օրխան Ալեմխանը (1993 թ. ծնված), խախտել է անվտանգության կանոնները և ինքն իրեն կրակել է ծառայողական զնեքից, որի արդյուքում էլ մահացել է: Գործի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Նույն օրը մեկ այլ զինվոր՝ Հեյդարով Իբրահիմ Ռաուֆը (1993թ. ծնված) կանգնել է ականի վրա, որի պատճառով վիրավոր զինվորը հոսպիտալացվել է:
Ադրբեջանական պաշտոնական աղբյորները հաճախ են փորձում իրենց բանակում տիորղ լարվածության հետևանքով ինքնասպան եղած զինվորների մահը ներկայացնել, որպես դժբախտ պատահար, ինչը ոչ միշտ է բացահայտվում: Թե որքանով են այս դեպքերը կապված միմյանց հետ առայժմ ոչինչ պարզ չի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում