Ադրբեջանի գլխավոր դրոշը կրկին պատռվել է

Բաքվի Դրոշի հրապարակում տեղակայված Ադրբեջանի ամենամեծ և գլխավոր դրոշը կրկին պատռվել է՝ ուժգին քամու պատճառով:

Նշենք, որ  Դրոշի հրապարակը բացվել է 2010 թվականի սեպտեմբերին, որի համար հանրապետության պետբյուջեից ծախսվել է 35 միլիոն դոլար:

Նախագծողները, սակայն, հաշվի չէին առել այն հանգամանքը, որ հրապարակը գտնվում է ուժեղ քամիների կենտրոնում, ինչի արդյունքն հսկայական դրոշ տեղադրելուց հետո 5 անգամ պատռվել է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում