Ր.Հովհաննիսյանի ներկայացոցիչները ՍԴ են ներկայացնում իրենց հայցը

Սահմանադրական դատարանի մոտ մի խումբ ակտիվիստներ փորձում են մոտենալ շենքին, ինչին խոչընդոտում են ոստիկանները՝ Երևանի ոստիկանապետ Օսիպյանի գլխավորությամբ: 

Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներն այժմ Սահմանադրական դատարան են փոխանցում իրենց հայցը, որով պահանջվում է վավերացնել և ամրագրել փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքում հայ ժողովրդի կատարած ընտրության իրական արդյունքները և չեղյալ համարել ԿԸՀ-ի հրապարակած վերջնական տվյալները:

Ավելի ուշ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի խոսնակը և իրավախորհրդատուները հանդես կգան բացօթյա մամլո ասուլիսով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում