Australian Open. Ֆեդերերը շանս չտվեց Բերդխին, Մարեյն ու Վավրինկան նույնպես հաղթեցին (տեսանյութ)
Նմանատիպ
Ավստրալիայի Բաց առաջնությունում տեղի ունեցան երրորդ շրջանի հերթական հանդիպումները:
Ռոջեր Ֆեդերերը վստահորեն առավելության հասավ Թոմաշ Բերդիխի նկատմամբ: Շվեյցարացին 4 անգամ շահել է մրցակցի մատուցումները, իսկ սեփականներն անվրեպ է իրացրել:
Չորրորդ շրջան են մտել նաև Էնդի Մարեյն ու Ստեն Վավրինկան: Բրիտանացին 6:4, 6:2, 6:4 հաշվով հաղթել է ամերիկացի Սեմ Քուերիին, իսկ շվեյցարացին 3:6, 6:2, 6:2, 7:6(7) հաշվով կամային հաղթանակ է տոնել Վիկտոր Տրոիցկու նկատմամբ:
Տղամարդկանց մրցաշարում այսօր կայացած մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները
Անդրեաս Սեպպի – Սթիվ Դարսիս` 4:6, 6:4, 7:6(1), 7:6(2)
Ժո Վիլֆրեդ Ցոնգա – Ջեկ Սոք` 7:6(4), 7:5, 6:7(8), 6:3
Միշա Զվերև – Մալիկ Ջազիրի` 6:1, 4:6, 6:3, 6:3
Դանիել Էվանս – Բերնարդ Տոմիչ` 7:5, 7:6(2), 7:6(3)
Կեյ Նիշիկորի – Լուկաշ Լացկո` 6:4, 6:4, 6:4