ԱԱ․ Հայտնի են Էլինա Դանիելյանի և Լիլիթ Մկրտչյանի առաջին մրցակիցները

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատի աշխարհի կանանց առաջնության առաջին շրջանի զույգերի ցանկը:

Համաձայն վիճակահանության` առաջին շրջանում Էլինա Դանիելյանի մրցակիցն է լինելու Պադմինի Ռութը, իսկ Լիլիթ Մկրտչյանն ուժերը կչափի Նի Շիցյունի հետ:

Առաջնության բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի 10-ին, իսկ առաջին շրջանի առաջին պարտիաները` փետրվարի 11-ին: Իրանի մայրաքաղաք Թեհրանում կայանալիք շախմատի կանանց աշխարհի առաջնութունն անցկացվելու է նոկաուտ համակարգով:

Աշխարհի առաջնությանը կմասնակցի 64 շախմատիստուհի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում