Բուսկետսը խուսափել է սարսափելի վնասվածքից (լուսանկար)
23/01/2017 10:52
Նմանատիպ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերժի Բուսկետսը վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի՝ «Էյբարի» դեմ հանդիպման սկզբում և 10-րդ րոպեին փոխարինվել է:
«Marca»-ին հայտնի է դարձել, որ 28-ամյա ֆուտբոլիստը խուսափել է ոտնաթաթի ծանր վնասվածքից: Նա բաց կթողնի մոտ մեկ ամիս: Վնասվածքի ապաքինման վերջնական ժամկետները հայտնի կդառնան այսօր կայանալիք խորացված բուժզննումից հետո:
Ամենայն հավանականությամբ, Բուսկետսը չի մասնակցի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ ՊՍԺ-ի դեմ առաջին հանդիպմանը, որը կայանալու է փետրվարի 14-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում