Րաֆֆի Հովհաննիսյանը համբուրեց Գրետա մայրիկի ձեռքը

Րաֆֆի Հովհաննիսյանն իր աջակիցների ուղեկցությամբ նույնպես այցելել է Եռաբլուր՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ:

Վազգեն Սարգսյանի շիրիմին ծաղիկներ դնելուց հետո՝ նա խոսել է Սպարապետի անցած ուղու մասին՝ շեշտելով նրա ավանդը բանակաշինարարության ոլորտում։

«Վազգեն Սարգսյանը եղել է Հայաստանի զինվորը, ես տեսել եմ նրան թե Արցախում, թե Հայաստանի սահմաններում: Նրան իր թռիչքի պահին խփեցին, որովհետև գիտեին, որ այդ թռիչքը շատ բաներ էր փոխելու, մենք պարտավոր ենք ընդունել այդ ժառանգությունը, այդ պատգամը»,- նշել է Ր.Հովհաննիսյանը:

Այնուհետև Ր.Հովհաննիսյանը իր հանրահավաքին մասնակցելու հրապարակային հրավեր է արել՝ հայտնելով, որ այսօր ներկայացնելու է ԲՀԿ ղեկավարների հետ իր ունեցած հանդիպման մանրամասները։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում