Վենգերը որակազրկվել և տուգանվել է

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) 4 խաղով որակազրկել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին։

Պատճառը Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի՝ «Բերնլիի» հետ խաղում (2:1) ֆրանսիացի մասնագետի պահվածքն է։ Արսեն Վենգերը բուռն արձանագանքեց իր թիմի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածին։ Գլխավոր մրցավար Ջոնաթան Մոսը Վենգերին կարգադրեց հեռանալ խաղադաշտից, իսկ մարզիչը հանդերձարանի ճանապարհին հրեց մրցավարի օգնական Էնթոնի Թեյլորին։ 

Բացի որակազրկումից, Վենգերը 25 հազար ֆունտ սթերլինգ տուգանք է վճարելու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում