Սադիակովի պատասխանը «հալածված գազան» Սաակաշվիլիին
Նմանատիպ
Վերջերս Ադրբեջան կատարած պաշտոնական այցից հետո (2013թ. փետրվարի 27-29) Թբիլիսիի օդանավակայանում Սաակաշվիլին հայտարարել էր, որ Ռուսաստանը «որոշ ուժերի» միջոցով փորձում է ապակայունացնել իրավիճակը Վրաստանում և Ադրբեջանում:
«Ոմն Սադիկովը, որ Վրաստանի Գարդաբանի շրջանից է և Ռուսաստանում հայտնի միլիարդատեր է, խոստացել է, որ Վրաստանի ադրբեջանցիների համար ինքնավարություն է ստեղծելու: Նա նաև Վահիդ Ալեկբերովի և մի քանի այլ միլիարդատերերի հետ պատրաստվում է իշխանափություն իրականացնել Ադրբեջանում»,- ասել էր Բաքվից հայրենիք վերադարձած Սաակաշվիլին: Ի պատասխան այդ հայտարարության Ռուսաստանի ադրբեջանցիների ազգային-մշակութային դաշնային ինքնավարության («ԱզեՌոս») նախագահ Սոյուն Սադիկովը պատասխանել է.
«Վրաստանի նախագահն այժմ գտնվում է հալածված գազանի վիճակում, այդ իսկ պատճառով պատրաստ է ցանկացած հայտարարություն անել, միայն թե իրեն արդարացնի միջազգային հանրության առջև: Եվ ահա նա «ոտքի վրա» առասպալեկան պատմություններ է հորինում հեղաշրջումների և դավադրությունների մասին, որպեսզի ինչ-որ ձև քողարկի իր այժմյան խղճուկ վիճակը»,-ադրբեջանական Haqqin.az կայքի հաղորդմամբ՝ ասել է նա:
«Մենք գիտենք, թե ինչ «խախուտ վիճակում է» այժմ Վրաստանի նախագահը: Դեռևս հայտնի չէ՝ կկարողանա նա արդյոք պահել իր իշխանությունը մինչև հոկտեմբերյան նախագահական ընտրությունները: Բնակչության դժհգհությունները և անվսատահությունը նրա նկատմամբ գնալով աճում է: Բոլորը գիտեն, որ Վրաստանի բնակչության ¼ -ից ավելին ստորագրել է նրա վաղաժամ հեռանալու օգտին: Բացի այդ, տեղեկությունը, որ Սաակաշվիլիի կողմնակիցները պատրաստվում էին 2013թ. նախագահական ընտրություններից առաջ վերացնել Իվանիշվիլիին, խիստ բարդացնում է նրա վիճակը: Այնպես որ ոչ ոք չգիտի՝ ինչպիսին կլինի նրա ապագան»,-հայտարարել է Սադիկովը:
Հիշեցնենք նաև, որ Սաակաշվիլիու այդ հայտարարությունը միանշանակ չընդունվեց անև Ադրբեջանում’ չնայած, որ Սադիկովին բնութագրում են որպես «Ալիևի կառավարության գլխավոր հակառակորդ» և «Կրեմլի դրածո»:
«Հոկտեմբերին Ադրբեջանում և Վրաստանում նախագահական ընտրություններ են նախանշված: Ես հուսով եմ, որ ադրբեջանցի և վրացի ժողովուրդները կորոշեն՝ ում վստահել երկրի ղեկը»,-նշել է նա:
Սադիակովի իշխանության գալը այնքան էլ ձեռնատու չի լինի մեզ համար, քանի որ ռուսամետ գործիչը կփորձի վերականգնել Ադրբեջանի վերջերս Ռուսաստանի հետ վատթարացող հարաբերությունները, ինչը տարածաշրջանում կնվազեցնի մեր դերը Ռուսաստանի համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում