Քաշաթաղում հաստատված սիրիահայերի բնակարանաշինության աշխատանքները ավարտական փուլում են
Նմանատիպ
«Օգնիր եղբորդ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են’ նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերելով ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում հաստատված սիրիահայ ընտանիքներին:
Նախաձեռնության տարածած հաղորդագրության համաձայն՝ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում արդեն հաստատված 20 սիրիահայ ընտանիքների բնակարանաշինական խնդիրը հոգալու նպատակով դեռևս 2012-ի հոկտեմբերին «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը 5.000.000 մլն դրամի փոխանցում էր կատարել «Քաշաթաղ» հիմնադրամին։
Այսօր արդեն բնակարանաշինության աշխատանքները ավարտական փուլում են, և դրանք ամբողջացնելու համար մարտի 5-ին «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը ևս 4.000.000 մլն դրամի փոխանցում կատարել «Քաշաթաղ» հիմնադրամին:
Նախաձեռնությունը շարունակում է օգնություն տրամադրել նաև Հայաստանում հաստատված կարիքավոր սիրիահայ ընտանիքներին: Անցնող օրերին «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը «Քրիստոնյա բժիշկների ասոցացիայի» հետ գործակցաբար, պարենային (յուրաքանչյուրը 40.000 դրամ արժողությամբ ) 500 ծանրոց է հատկացրել սիրիահայ ընտանիքներին, ինչպես նաև տաք հագուստ’ Կիլիկյան վարժարանի սաներին և ուսուցիչներին:
«Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր անհատներին, գործարարներին, քաղաքական և բարեսիրական կազմակերպություններին, որոնք շարունակում են իրենց շատ կարևոր ներդրումը բերել սիրիահայ մեր հայրենակիցների աջակցությանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում