Իրանի դեմ պատժամիջոցներն անօգուտ են
Նմանատիպ
ԱՄՆ օդուժի Կենտրոնական հրամանատարության ղեկավար Ջեյմն Մետիսն ասել է , որ Իրանի դեմ դիվանագիտական և տնտեսական պատժամիջոցները, որոնք ուղղված են միջուկային զենք ստանալու փորձերը կանխելուն, չեն աշխատում: Մետիսն այս մասին հայտարարել է Կոնգրեսի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ, որը նվիրված էր 2014 թվականի պաշտպանական բյուջեի նախագծի քննարկմանը: Այս մասին հայտնում է «Իտառ-տասս»-ը:
Պատասխանելով սենատորներից մեկի հարցին, արդյոք այս պահին Իրանի դեմ գործող պատժամիջոցները կխանգարեն միջուկային զենք ստեղծելու աշխատանքներին՝ Մետիսը բացասական պատասխան է տվել՝ նշելով, որ Իրանի «միջուկային արդյունաբերությունը շարունակում է զարգանալ»:
Գեներալի խոսքով, Իրանը փորձում է ժամանակ շահել: «Սակայն դա չի նշանակում, որ մենք չպետք է բանակցենք Իրանի Իսլամանական հանարպետության հետ»,-ընդգծել է Մետիսը, ում գործառնական պատասխանատվության ոլորտի մեջ է մտնում նաև Մերձավոր Արևելքը:
Վաշինգթոնը Թեհրանինհամառորեն մեղադրում է խաղաղ ատոմ ստեղծելու պատրվակով միջուկային զենք մշակելու մեջ: Սակայն Թեհրանը հայտարում է, որ իր ատոմային ծրագիրը ուղղված է բացառապես երկրում էլեկտրաէներգիայի կարիքները հոգալուն: Վերջին տասնամյակում մեզ հայտնի են ԱՄՆ-ի կողմից նման սադրիչ գործողություններ, երբ երկրին մեղադրում են միջուակյին կամ քիմիական զենք ստեղծելու մեջ և դա պատրվակ դարձնելով մտանում են տվայլ երկիր, ինչպես, որ Իրանի հարևան Իրաքի դեպքում էր:Հիշեցնենք նաև, որ Իրանը պատրաստակամությունէ հայտնում իր ՄԱԳԱՏԷ-ի փորձագետներին այցեր կատարել իր միջուկային օբյեկտներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում