Պրահայում կայացել է հայ համայնքի ներկայացուցիչների մեծարման երեկո
Նմանատիպ
Մարտի 5-ին Պրահայում ՀՀ դեսպանությունում կայացավ Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների մեծարման երեկո:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից, միջոցառման ընթացքում Չեխիայում եւ Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիսավոր պայմաններում Չեխիայի հայկական համայնքում հասարակական ակտիվ գործունեություն ծավալելու եւ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման եւ հայապահպանության գործում ունեցած ավանդի համար ՀՀ Սփյուռքի նախարարի պատվոգրեր հանձնեց չեխահայ մի շարք մշակութային եւ հասարակական գործիչներին:
Չեխիայի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ պարգեւատրվեցին ՀՀ արտաքին գործերի նախարարի շնորհակալագրերով Չեխիայում ՀՀ դեսպանության հիմնադրման եւ գործունեության ընթացքում ցուցաբերած աջակցության համար:
Իր շնորհավորական խոսքում դեսպանը նշեց, որ «թեեւ ինստիտուցիոնալ առումով համայնքային կառույց դեռեւս չկա, բայց այստեղ կա կայացած համայնք’ իր ազդեցիկ ներկայացուցիչներով»: Նա կոչ արեց ներկաներին էլ ավելի համախմբվել հայոց պետականության եւ եկեղեցու շուրջ:
Շնորհակալական խոսքերով հանդես եկան պարգեւատրվածները: Շատերը նշեցին, որ այս պարգեւները պարտավորեցնող են եւ պատրաստակամություն հայտնեցին ավելի մեծ եռանդով շարունակելու իրենց աշխատանքները:
Այնուհետեւ տեղի ունեցավ համերգ հայազգի երաժիշտների մասնակցությամբ, ինչպես նաեւ ընդունելություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում