Մորյենտես․ Ինձ համար Ռոնալդուն միշտ Մեսսիից ուժեղ է եղել

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդո Մորյենտեսը նշել է, որ հիանում է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի խաղով, սակայն լավագույնը համարում է մադրիդյան թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։

-Ինձ համար Ռոնալդուն միշտ Մեսսիից ուժեղ է եղել, նա խաղում է «Ռեալում»։ Չեմ կարող ասել, թե Մեսսիի խաղն ինձ դուր չի գալիս։ Նա ինձ հիացնում է։ Մեսսին յուրահատուկ ֆուտբոլիստ է, բայց չէ՞ որ Կրիշտիանուն մեզ այնքան ուրախություն է պարգևել։ 

«Ռեալի» ներկայացուցիչների կողմից սխալ կլինի Մեսսիին ավելի բարձր դասել։ Ռոնալդուն ցուցադրում է այն, ինչը մենք չենք տեսել «Ռեալի» մյուս հարձակվողների կատարմամբ։ Նա միայն հարգանքի և փառքի է արժանի,- Մորյենտեսի խոսքը մեջբերված է «Marca»-ից։

Մորյենտեսը նաև խոսել է ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» նպատակների մասին․

-Հետաքրքիր մրցաշրջան է, չնայած «Ռեալը» դուրս մնաց Իսպանիայի գավաթից։ Կարծում եմ՝ թիմի գլխավոր նպատակն ազգային առաջնությունում հաղթելն է։ Եթե հաջողվի հաղթել նաև Չեմպիոնների լիգայում, հրաշալի կլինի։ Վերջին տարիներին ներքին առաջնության արդյունքները «Ռեալի» համար բացասական արդյունք են, ուստի Պրիմերան առաջնային տեղում է,- ասել է Մորյենտեսը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում