«Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է չբանակցել «Ռեալի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը մտադիր է դարպասապահ Դավիդ դե Խեային հնարավորինս երկար պահել թիմում։

Շրջանառվող լուրերի համաձայն, Դավիդ դե Խեայի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը», որը պատրաստ է իսպանացի դարպասապահի համար 65 մլն եվրո վճարել։ Դե Խեայի՝ «կարմիր սատանաների» ղեկավարության հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2019 թվականը, սակայն համաձայնագրում հրաժարագնի վերաբերյալ կետ չկա։

«The Times»-ը հաղորդում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն ու մարզչական անձնակազմը վճռական են տրամադրված և որոշել են չընդունել ու չքննարկել «Ռեալի» առաջարկները։ Ավելին, անգլիական ակումբում մտադիր են նոր պայմանագիր առաջարկել 26-ամյա դե Խեային։

Ավելի վաղ Դավիդ դե Խեան և «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը շրջանառվող լուրերի վերաբերյալ ոչ միանշանակ մեկնաբանություններ էին տվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում