Հայաստանում վիսկիի արտադրությունն ավելացել է 23.2 տոկոսով
13/02/2017 15:02
Նմանատիպ
2016 թվականի ընթացքում Հայաստանում արտադրվել է 1 մլն 441.8 հազար լիտր վիսկի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, 2015 թվականի ցուցանիշների համեմատ արտադրության ծավալներն աճել են 23.2 տոկոսով։
Միևնույն ժամանակ օղու արտադրությունն աճել է 27 տոկոսով և կազմել 8 մլն 214 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունը նվազել է 10.4 տոկոսով և կազմել 18 մլն 537.7 հազար լիտր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում