Քիչ անց կսկսվի Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հերթական հանրահավաքը
Նմանատիպ
Քիչ անց «Ազատության» հրապարակում կսկսվի Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հերթական հանրահավաքը: Ինչպես ՀՀ մարզերում հայտնել է ընդդիմության առաջնորդը, այսօր նա պատրաստվում է հանդես գալ կարևոր հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզում երեկ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում, Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ պատրաստ է քննարկել ինչպես նոր ընտրությունների, անպես էլ երկրորդ փուլի անցկացման հնարավորությունը: Փորձագետների կարծիքով, հենց այս մասին է, որ այսօր հայտարարելու է Րաֆֆի Հովհաննիսյանը: Մեկ այլ կարծիքի համաձայն, ընդդիմության առաջնորդի խոստացած «կարևոր հայտարարութունը» վերաբերվում է մայիսին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու նրանց ձևաչափին:
Նշենք նաև, որ այս պահի դրությամբ հրապարակը խիստ սակավամարդ է: Այնտեղ հավաքվել են 500-700 քաղաքացիներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում