Գևորգ Ղազարյանի թիմը մոտենում է Եվրոպա լիգային

Գևորգ Ղազարյանի թիմը մոտենում է Եվրոպա լիգային

Պորտուգալիայի առաջնության 21-րդ տուրի վերջին խաղում «Մարիտիմուն» հյուրընկալվել է «Ռիու Ավեին»: Տանտերերի որոշակի առավելությամբ անցած հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով:

Հայաստանի հավաքականի ու «Մարիտիմուի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանն ընդգրկված է եղել իր թիմի մեկնարկային կազմում և փոխարինվել է 85-րդ րոպեին: Առաջին կեսում կղզիաբնակ թիմի «10» համարը դեղին քարտի է արժանացել:

Այդ ոչ-ոքին «Մարիտիմուն» թույլ տվեց էլ ավելի մոտենալ Եվրոպա լիգայի ուղեգիր տվող 5-րդ հորիզոնականին: Ներկայումս Ղազարյանի թիմն ունի 32 միավոր, իսկ 4-րդ տեղում գտնվող «Գիմարայինշը»` 35:

Հետևեք մեզ նաև Telegram-ում