Վրաստանն առաջինն է հարձակվել պատրերազմում. վրացի փորձագետ
Նմանատիպ
«Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի անդամ, Կովկասի հարցերով փորձագետ Մամուկա Արիշիձեն մի շարք մանարամասներ է հաղորդում 2008թ-ի օգոստոսի 8-ի ռուս-վրացական պատերազմի մասին: Ըստ փորձագետի վրացական կողմը նախատեսել էր կատարել հարձակումը օգոստոսի ութի առավոտյան ժամը հինգին, սակայն ինչ-ինչ հանգամանքներով հարձակումը նախատեսվածից չորս ժամ առաջ է իրականացվել: Այս մասին Մամուկա Արիշիձեն հայտարարել է “Квирис Палитра “-ին տված հարցազրույցում:
«Կարծում եմ մեծ հանցագործության մանրամասները առաջին անգամ ես եմ բարձրաձայնում: Վերջրես գաղտնի տեղեկություն եմ ունեցել, որ համաձայն Գերագույն շտաբի որոշման մենք պետք է հարձակվեինք Ցխինվալիի վրա ժամը առավոտյան հինգին, սակայն ծրագրում առաջ եկեծ փոփոխության պատճառով շուտ հարձակում դարձավ խառնաշփոթության և ոչ լավ կազմակերպվելու պատճառ: Այ նա ստացս մարնամասները ես իմացել եմ մի զինվորական չինովնիկից, որը մինչ այժմ լռել է վախի պատճառով, սակայն այդ հրամանը նա ստացել է Գերագույն շտաբի ղեկավար Զազա Գոգավայից»:
Հարկ է նշել, որ Վրաստանի մինչ այժմ կառավորղ շրջանակները միշտ նշել են այն հանգամաքնը, որ առաջինը ռուսական կողմն է հարձակվել, իսկ իրենք ընդամենը պաշտպանվել են: Սաակաշվիլու իշխանափոխությունից հետո հիմա անգամ այս դեպքերի առնչությամբ միասնական կարծիք չկա: Բնականաբար, «Վրացական երազանք»-ի փորձագետի կարծիք ուղղված է Սաակաշվիլու դեմ և փորձում է վրացիների մոտ ձևավորել դրական վերաբերմունք ռուսների նկատմամամբ: Սակայն հնարավոր է, որ այս ամենը վրացիների կողմից միանշանակ չընդունվի և ուղղվի հենց գործող իշխանությունների դեմ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում