Դիարբեքիրում բնակվող քուրդ անվանի մտավորականնրը և մշակութային գործիչները կայցելեն Հայաստան

«Երկիր» միության հրավերով մարտի 12-16–ին Հայաստան կայցելի Դիարբեքիրի քաղաքապետարանի կողմից կազմված պատվիրակությունը, որն ընդգրկում է Դիարբեքիրում բնակվող քուրդ անվանի մտավորականների և մշակութային գործիչների, որոնք նաև ներկայացնում են տարբեր ոչ–կառավարական կազմակերպություններ և կառույցներ։

Դիարբեքիրի քուրդ մտավորականների և մշակութային գործիչների այցը կրում է ինչպես ճանաչողական բնույթ, այնպես էլ հետապնդում է գործնական նպատակ, որն է’ Թուրքիայում հայկական ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը ուղղված համատեղ մշակութային–հետազոտական ծրագրերի իրականացման հեռանկարների քննարկումը։
Այցի կազմակերպմանը օժանդակում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանը։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում