Դեուլոֆեուի գոլը հաղթական էր «Միլան»-«Ֆիորենտինա» խաղում (տեսանյութ)
20/02/2017 01:49
Նմանատիպ
Իտալիայի առաջնության 25-րդ տուրում «Միլանը» հաղթեց «Ֆիորենտինային»․ «Սան Սիրոյում» կայացած հանդիպումն ավարտվեց 2։1 հաշվով։
Բոլոր գոլերն արձանագրվեցին առաջին կեսում․ «Միլանի» կազմում աչքի ընկան Յուրայ Կուցկան և Դեուլոֆեուն, ում համար այս գոլն առաջինն էր իտալական ակումբ տեղափոխությունից հետո, իսկ «մանուշակների» գոլը խփեց Նիկոլա Կալինիչը։
Այս կարևոր հաղթանակից հետո «Միլանն» ունի 44 միավոր և զբաղեցնում է 7-րդ տեղը, իսկ «Ֆիորենտինան» 40 միավորով 8-րդն է։
Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր
«Միլան» – «Ֆիորենտինա»՝ 2։1
Գոլերը՝ Կուցկա 16՛, Դեուլոֆեու 31՛ – Կալինիչ 20՛