Ֆեյսբուքը հաղթում է իշխանություններին
Նմանատիպ
Ֆեյսբուքը Իրանում արգելափակել են VPN-ծառայությունների (Virtual Private Network, մասնավոր վիրտուլ ցանց) մուտքը, որը թույլ է տալիս օգտատերերին շրջանցել սահմանված ինտերնետային սահմանափակումները: Նրա օգնությամբ օգտատերերը կարող են բացել կայքեր, որոնց մուտքն արգելված է պետականորեն, ինչպես նաեւ պաշտպանվել իշխանությունների կողմից հետապնդումներից:
Այս մասին հայտարարել է տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների գծով խորհրդարանական կոմիտեի ղեկավար Ռամեզանալի Սոբհանի-Ֆարդը:
Նրա խոսքով’ վերջին մի քանի օրերի ընթացքում արգելափակվել են «անօրինական VPN-կայքերը, եւ արգելափակումների պատճառով երկրում կարող է անգիտակցաբար արգելափակված լինել նաեւ մուտքը Google եւ Yahoo!»: Իրանցի օգտատերերից մեկը Reuters-ին հայտարարել է, որ արգելափակվել են նաեւ Skype եւ Viber համացանցային ծառայությունները:
Արաբական գարնան ֆենոմենը ցույց տվեց, թե որքան վտանագավոր են սոցիալական կայքերը գործող իշխանությունների համար, ուստի վերջին մի քանի տարիներին արգելափակել են Facebook-ն ու Twitter-ը: Բացի այդ, սեպտեմբերին «մահմեդականների անմեղությունը» հակաիսլամիստական ֆիլմի պատճառով արգելափակվել էին նաեւ YouTube տեսահոլսթինգն ու Google որոնողական կայքը: Մի քանի ամիս անց, 2012 թվականի դեկտեմբերին, երկրի իշխանությունները ստեղծել են YouTube-ի սեփական անալոգը:
Նմանատիպ վտանգ է սպառնում նաև ադրբեջանական իշխանություններին, որոնց գործողություններից դժգոհ ժողովուրդը կարողանում է արագ մոբիլիզանալ սոցիալական ցանցերի միջոցով: Ադրբեջանի «Վահդեթ» (Եզակիություն) կուսակցության առաջնորդ Ֆազաիլ Աղամանլըն հայտարարել է. «Ադրբեջանում «facebook-ի վտանգ» կա:
«Ես դա տեսնում եմ եւ գտնում եմ, որ ընտրությունների ժամանակ մեզ կարող են մի շարք անդուր իրադարձություններ սպասել: Այս արշավում մասնակցում են արտասահմանում նստած մեր հայրենակիցները, հայկական լոբբին եւ Ադրբեջանի արմատական ընդդիմությունը: Ես գտնում եմ, որ պատկան կառույցները պետք է այժմվանից մտածեն այդ մասին», -ասել է նա:
Այս վտանգը հատակապես ակնառու է դարձել օրերս Ադրբեջանում տեղի ունեցած չարտոնված հանրահավաքից հետո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում