Աերոֆլոտ Օփեն. «Հայկական դեսանտի» արդյունքները

Մոսկվայում մեկնարկել է «Աերոֆլոտ Օփեն» մրցաշարը, որն անցկացվում է A, B և C խմբերում՝ կախված մասնակիցների վարկանիշներից։ Հայաստանը 3 խմբում էլ ունի մասնակիցներ։

A խմբում հանդես եկող Սերգեյ Մովսեսյանը մեկնարկային տուրում հաղթանակ է տարել, Տիգրան Հարությունյանը ոչ-ոքի խաղացել, իսկ Մանուել Պետրոսյանն ու Հայկ Մարտիրոսյանը պարտություն են կրել։

B խմբում հանդես եկող Հայաստանի 14 պատվիրակներից հաղթանակներ են տոնել Տիգրան Քոթանջյանը, Արման Միքայելյանը, Արամ Հակոբյանն ու Մամիկոն Ղարիբյանը: Ռաֆայել Բակունցն ու Հովիկ Հայրապետյանը մրցում էին միմյանց դեմ և պայքարը ավարտել են ոչ-ոքի։ Կես միավոր է վաստակել նաև Հովհաննես Հակոբյանը։ Մյուս շախմատիստները պարտվել են:

«Աերոֆլոտ Օփենի» C խմբի 4 մասնակցից Արթուր Ղարագյոզյանն ու Ազատ Թավաքալյանը առավելության են հասել, իսկ Վահե Դանիելյանն ու Արփինե Գրիգորյանը խաղաղ ելք գրանցել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում