Թուրքիայի փորձում է ռազմավարական հարաբերություններ հաստատել ԵՄ-ի հետ

Շվեդիայի վարչապետ Ֆրեդերիկ Ռեինֆելդը և պաշտոնական այցով Շվեդիայում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը համատեղ մամուլի ասուլիս են տվել: Գյուլը նախ հանդիմանել է Թուրքիային ԵՄ անդամակցություն համար խոչընդոտող բոլոր երկրներին, ինչից հետո էլ եվրաինտեգրման հարցում կրկին վերահաստատել է Անկարայի վճռականությունը:

«Չենք հրաժարվելու եվրաինտեգրումից, այդ հարցում մենք հաստատակամ ենք:  Թուրքիայի հարաբերությունները Եվրամիության հետ  ռազմավարական միտում ունեն: Այդ պատճառով էլ մենք բանակցային գործընթացը  ուզում ենք հասցնել իր տրամաբանական ավարտին»,- ասել է Գյուլը և իր  շնորհակալությունը  հայտնել Ռեինֆելդին՝  Շվեդիայի ցուցաբերած աջակցության համար եվրաանդամակցության հարցում :

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում