Թուրքիային հետապնդում է հայկական ուրվականը
14/03/2013 15:40
Նմանատիպ
Ֆրանսիացի լրագրողներ Լորա Մարշանն ու Գիյոմ Պերյեն մեծածավալ հետազոտություն են անցկացրել Հայոց ցեղասպանության թեմայով: Լրագրողները գրեթե 10 տարի աշխատել են Թուրքիայում և այդ ընթացքում հայտնաբերել են բազմաթիվ Ցեղասպանությունը վերապրած, իսլամացված հայերին: Հանդիպել են նաև այն թուրքերի ժառանգներին, որոնք փրկել են հայերին:
Լրագրողները գտել են բազմաթիվ վկայություններ, որոնք դիմացել են բարբարոսների թշնամանքին, hեղինակները հավաքել են այդ ապացույցները և հրատարակել «Թուրքիան ու հայկական ուրվականը» գիրքը:
Հայոց ցեղասպանության հարյուրամյակից երկու տարի առաջ լրագրողները իրենց մեծ գործով՝ պատմությունների, ռեպորտաժների ու հանդիպումների օգնությամբ ստեղծել են մի երկրի պատկեր, որը հիվանդ է մերժողականությամբ, որին ուղեկցում է մեղավոր անցյալը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում