Համբուրգում Չավուշօղլուի ելույթը տեղի կունենա Թուրքիայի հյուպատոսարանի շենքում
07/03/2017 20:47
Նմանատիպ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Համբուրգում ելույթ կունենա Թուրքիայի հյուպատոսարանի շենքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գերմանական DPA-ին հայտնել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտերկրում ընտրական գործընթացները կոորդինացնող կենտրոնից:
Համբուրգի միջոցառումից հետո Չավուշօղլուն կմեկնի Բեռլին, որտեղ կհանդիպի Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում