Սամցխե-Ջավախքից ներկայացվել է 58 նախագիծ` ֆինանսավորում ստանալու համար
Նմանատիպ
Վրաստանի կառավարության որոշմամբ` շրջաններում տարբեր նախագծերի իրականացման համար պետական նախագծերի իրականացման հիմնադրամից ֆինանսավորվող նախագծերի պատրաստման ընթացակարգը եւ ղեկավար հանձնաժողովի գործունեությունը դարձել է թափանցիկ: Այս մասին տեղեկանում ենք http://akhaltskha.net կայքից:
Վրաստանի շրջանային զարգացման նախարարությունը արդեն վերջացրել է քաղաքապետարաններից նախագծերի ընդունումը եւ արդեն սկսելու է նախագծերի ընտրումը:
Ինչպես նշեց շրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարի խորհրդատուն` կֆինանսավորվի յուրաքանչյուր շրջանից ներկայացված նախագիծ, որոնց համար բյուջեից հատկացվել է 200 մլն լարի:
Այս գումարը 140 մլն լարիով գերազանցում է 2012 թվականում հատկացված գումարին: Սամցխե-Ջավախքից նախագծերի ընտրության համար նախարարություն ներկայացվեց 58 նախագիծ:
Վրաստանի բոլոր շրջաններից ներկայացվել է 1816 նախագիծ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում