Դամասկոսում առնվազն 25 մարդ է զոհվել ահաբեկչության հետեւանքով. SANA
15/03/2017 16:42
Նմանատիպ
Դամասկոսում առնվազն 25 մարդ է զոհվել ահաբեկչական գործողության հետեւանքով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս տվյալները հրապարակել է SANA լրատվական գործակալությունը:
Ստացված տեղեկատվության համաձայն, մահապարտն իրեն պայթեցրել է Արդարադատության պալատում՝ քաղաքի հին մասի Համիդիա շուկայի մերձակայքում: Կարգի պահապանները փորձել են կանգնեցնել ահաբեկչին, սակայն նրան հաջողվել է ճեղքել-անցնել եւ մարմնին ամրացված պայթանյութը գործի դնել մարդկանց բազմության մեջ:
Նշվում է մեծ թվով տուժածների մասին, որոնցից շատերը ծանր վիճակում են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում