Քլինթոնը չի բացառել Նյու Յորքի քաղաքագլխի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը. TMZ
16/03/2017 12:27
Նմանատիպ
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որն նոյեմբերյան ընտրություններում տանուլ տվեց նախագահ Դոնալդ Թրամփին, դիտարկում է Նյու Յորքի քաղաքագլխի պաշտոնի համար իր թեկնածության առաջադրման հնարավորությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է TMZ ինտերնետ-ռեսուրսը:
Իներնետ-ռեսուրսի աղբյուրների տվյալներով՝ քաղաքական շրջանների ներկայացուցիչների հետ ոչ պաշտոնական զրույցի ժամանակ, որը կայացել է անցյալ ամսին Նյու Յորքում, Քլինթոնը չի բացառել, որ կարող է իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ-ի ամենամեծ քաղաքի քաղաքագլխի պաշտոնի համար: Ինչպես գրել է պորտալը, դեմոկրատն ընդգծել է, որ «իրապես դիտարկում է» այդ հնարավորությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում