Չեմպիոնների լիգա. 5-րդ տարին անընդմեջ քառորդ եզրափակչում իսպանական 3 թիմ

Չեմպիոնների լիգա. 5-րդ տարին անընդմեջ քառորդ եզրափակչում իսպանական 3 թիմ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ատլետիկոն» սեփական հարկի տակ 0:0 հաշվով է ավարտել «Բայերի» հետ հանդիպումը և մտել է քառորդ եզրափակիչ: Լևերկուզենում կայացած մրցավեճում մադրիդցիներն առավելության էին հասել 4:2 հաշվով:

Այսպիսով, իսպանական երեք ակումբներ` «Բարսելոնան», «Ռեալը» և «Ատլետիկոն» հանդես կգան Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի քառորդ եզրափակչում: Իսպանիան հինգերորդ տարին անընդմեջ Չեմպիոններր լիգայի 1/4 եզրափակչում ներկայացված է երեք թիմով:

Հիշեցնենք, որ վերջին երեք մրցաշրջաններում չեմպիոն են դարձել Պրիմերան ներակայացնող ակումբները (2014 և 2016 թվականներ՝ «Ռեալ», 2015 թվական՝ «Բարսելոնա»)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում